Մարտի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է փոխանցել ՀՀ առողջապահության համակարգին, որը պատերազմի օրերին և դրանից հետո հազարավոր կյանքեր է փրկել և շարունակում է պայքարել վիրավորների առողջության համար: Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմական Արցախում առողջապահության համակարգի արդիականացման գործընթացի վրա:
«Արցախի Հանրապետությունում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար և այլ սոցիալական երաշխիքների հետ նպաստի Արցախում ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- խնդիրն այսպես է ձևակերպել նախագահ Արայիկ Հարությունյանը: