Գեղեցիկ հոնքեր, ճիշտ գույներ…Ինչ է պետք խնամված լինելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղեցկության որոշ պարամետրեր մեզ պարգևում է բնությունը, դրանք մենք չենք կարող փոփոխել. Հասակ, աչքերի գույն, դեմքի ձև և այլն: Սակայն մշտապես խնամված ու էլեգանտ տեսք ունենալ կարող են բոլորը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնամված կնոջ համար պարտադիր մի քանի կանոն:

1. Դեմքի մաքուր մաշկ

Որևէ հնարք ձեզ չի օգնի խնամված տեսք ունենալ, եթե ձեր մաշկը մաքուր չէ: Այն պետք է լինի մաքուր, առանց յուղոտ փայլի և սև կետերի: Օգտագործեք տարբեր մաքրող միջոցներ մաշկը մաքրելու ու սնուցելու համար:

2. Գեղեցիկ հոնքեր

Երբ հոնքերը համապատասխան ձև ունեն, որպես կանոն, դրանք շատ չեն նկատվում: Եթե դրանք ձևն ու գույնը անսովոր է, ապա միանգամից նկատվում են ու դեմքին տարօրինակ արտահայտություն են տալիս՝ զարմանք, բարկություն և այլն: Որոշեք ձեզ հարմար ձևն ու չափը, անհրաժեշտության դեպքում դիմեք մասնագետի օգությանը:

Եթե երանգավորում եք հոնքերը, ապա դա արեք շատ զգույշ: Անբնական, նկարված հոնքերը նորաձև չեն և գրեթե ոչ մեկին չեն սազում:

3. Խնամված մազեր

Գեղեցիկ, խնամված մազերը գեղեցիկ արտաքինի գրավական են: Պարտադիր չէ բարդ սանրվածքներ ունենալ ու ամեն եղանակի հետ ներկել մազերը: Գլխավորը մաքրությունը, առողջ փայլն ու կոկիկ հարդարումն է, որը միաժաանակ պետք է սազի ձեր դիմագծերին: Եթե ներկում եք մազերը, ապա ընտրեք բնական երանգներ:

4. Կոկիկ դիմահարդարում

Ուր էլ որ գնաք, մի մոռացեք դիմահարդարման մասին: Մինիմալ դիմահարդարման ու խնամված տեսք ունենալու համար բավարար է շրթունքների փայլը, այտերի թեթև գունափոշին: Տարբեր առիթների ժամանակ կարող եք երեկոյան դիմահարդարում անել, սակայն միշտ հիշեք, որ անհրաժեշտ է ընդգծել կա՛մ աչքերը, կա՛մ շրթունքները:

5. Իդեալական ձեռքեր ու ոտքեր

Մի մոռացեք ոտքերի ու ձեռքերի խնամքի մասին: Ձեռքերի համար օգտագործեք քսուքներ, իսկ մատնահարդարումը պետք է մշտապես իդեալական լինի: Մի չարաշահեք եղունգների երկարությունը: Արհեստական կամ աճեցրած եղունգները ներկայումս նորաձև չեն: Եղել և ակտուալ են մնում միջին չափի թափանցիկ լաքով ներկված եղունգները:

6. Ոչ մի ավելորդ մազ

Չնախատեսված տեղերում աճող մազերը «կսպանեն» ողջ գեղեցկությունն ու խնամքը: Ուշադիր եղեք, որպեսզի դրանք չլինեն շրթունքի վերևի հատվածում, հոգացեք բաց ու փակ հատվածների մաքուր ու հարթ լինելու մասին: Մեր ժամանակներում մազահեռացման միջոցները բազմաթիվ են, ընտրեք ձեզ համապատասխան տարբերակն ու իդեալական տեսք ունեցեք:

7. Քայլվածք

Կինը պետք է ունենա թեթև, սահուն և մի թեթև թռչող քայլվածք, հիշեք նաև գեղեցիկ կեցվածքի և ուղիղ մեջքի մասին:
Մի հրաժարվեք բարձրակրունկներից: Դրանք կանացի սիլուետն ավելի գեղեցիկ են դարձնում:

8. Համապատասխան հագուստ

Պարտադիր չէ մշտապես նորաձև հագուստ կրելը, սակայն իսկական կինը միշտ հետևում է նորաձևությանը: Հիշեք, որ հագուստը պետք է համապատասխանի այն վայրին, ուր դուք գնում եք, արտաքինին ու տարիքին, սոցիալական դիրքին և կազմվածքին: Կրեք միայն այն իրերը, որոնցով հարմարավետ եք զգում: Մի խուսափեք աքսեսուարներից:

9. Ճիշտ գույներ

Որոշեք ձեզ սազող գունային գաման: Գույնը կարող է թարմացնել արտաքին տեսքը, կամ հակառակը՝ դեմքին հաղորդել հիվանդ տեսք, տարիքից մեծ ցույց տալ:

10. Վստահություն

Դե իհարկե, ինչ գեղեցկության մասին կարող է լինել խոսքը առանց վստահության: Վերևում նշված բոլոր կետերը կլինեն անարդյունավետ, եթե դուք վստահ չլինեք, չէ որ աչքերը պետք է փայլեն, իսկ շուրթերը՝ ժպտան: Հիշեք՝ դուք վառ անհատականություն եք ու քայլեք բարձր գլխով, այդ դեպքում՝ դուք կունենաք 100 տոկոս գեղեցիկ տեսք:




Լրահոս