Մարտի 12-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են 10 տրանսպորտային միջոց։
Փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Գ․) ուղևոր Ա․ Վ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի