Մարտի լույս 11-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները գիշերային ծառայության ժամանակ Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված հայտնաբերվեց։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի բեռնախցիկում՝ պայուսակի մեջ, ևս մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։