Դեռեւս երկու շաբաթ առաջ ադրբեջանցիները Սյունքի մարզի սահմանամերձ Շուռնուխ համայնքից առեւանգել են 13 կով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
Մեր զրուցակցի խոսքով անասունների հետքերով ֆերմերի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է ադրբեջանական Սեյթազ գյուղը, որտեղ նրանց հայտնել են, որ անասուններին հետ կվերադարձնեն, բայց մինչ օրս չեն վերադարձրել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան