Հայաստանում Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ թանկացել է ոչ միայն ձուն, այլեւ ձկնամթերքը: Ձկնավաճառներն արդարանում են՝ իրենք չեն գինը սահմանողները, այլ՝ ձկնաբույծները:
ArmLur.am-ը շրջայցի ընթացքում պարզեց, որ մեծ չափի «Իշխան» ձկնատեսակի մեկ կիլոգրամն այս օրերին 2200 դրամով է վաճառվում, իսկ փոքրերի մեկ կիլոգրամը արժե 2000 դրամ: Ձկնավաճառների խոսքերով, ձկնաբույծները 200 դրամով բարձրացրել են իշխանի գինը. եթե ձկնաբույծները մի քանի օր առաջ մեծ չափի իշխանի մեկ կիլոգրամը վաճառում էին 1800 դրամով, ապա հիմա այն առաջարկում են 2000 դրամով:
Այս պատճառով ձկնաբույծներն իրենց հերթին ձկան գինը 200 դրամով բարձրացրել են: Ի դեպ, բարձրացել է նաեւ սիգի գինը՝ մոտ 100 դրամով: Այժմ սիգի մեկ հատիկը վաճառվում է 500 դրամով: Ինչպես հայտնի է՝ Զատիկի տոնին եւ ձկնամթերքի, եւ հավկիթի պահանջարկի ավելացում է նկատվում, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, բարձրացնում են իրենց արտադրանքի գները:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան