Մարտի 2-ին ոստիկանության Կապանի բաժին Ձորք թաղամասի մի բնակիչ դիմում էր ներկայացրել, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին Հունան Ավետիսյան փողոցում կորցրել է բջջային հեռախոսը:
Որոնողական աշխատանքի ընթացքում համայնքային ոստիկանները տեղեկություններ ստացան, որ միկրոավտոբուսի սրահում 18-ամյա աղջկա գրպանից բջջային հեռախոսը գողացել էր Վերին Խոտանան գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։
Մարտի 26-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հեռախոսի պաշտպանիչ պատյանի մեջ եղել էր տուժողի մոր վճարային քարտը՝ ծածկագրով, որի միջոցով կասկածվողը դեկտեմբերի 12-ին փորձել էր Կապան քաղաքի մի բանկոմատից փող կանխիկացնել, սակայն քարտային հաշվին գումար չլինելու պատճառով հանցանքն ավարտին չէր հասցրել: Օրեր անց հանցամիտը Քաջարան քաղաքի մի բանկոմատից էր փորձել կանխիկացնել նույն քարտում եղած գումարը, սակայն ծածկագիրը սխալ մուտքագրելու պատճառով բանկոմատը քարտը, այսպես ասած՝ կուլ էր տվել:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։