Կանադան դադարեցնում է ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին ԼՂ վերջին պատերազմում։
Երկրի արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակել է վերջնական որոշումը։ Վերջինս ընդգծել է, որ որոշումը կայացվել է պաշտպանության նախարության հետ անցկացված մանրազնին հետաքննության արդյունքում, որը վստահելի ապացույցներ է գտել Լեռնային Ղարաբաղում կանադական սարքավորումների օգտագործման մասին։
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրել էր Թուրքիային ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները՝ սպասելով Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքներին։
Ելնելով հետաքննությունից, որում հավաստի ապացույցներ են ներկայացվել, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիանները՝ այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք դադարեցվել էին 2020-ի աշնանը»,- ասված է Կանադայի վարչապետի հայտարարության մեջ։