Ազգային ժողովի բոլոր մուտքերը փակ են՝ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքից: Ավելին, խորհրդարանի շենքից ոչ ոքի թույլ չեն տալիս դուրս ու ներս անել՝ վախենալով հետևանքներից:
Ինչպես հայտնի է՝ ընդդիմադիր որոշ գործիչներ քիչ առաջ հայտարարեցին, թե հավաքվում են Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի, քանի որ այնտեղ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ ահա, հենց այս հայտարարությունն է պատճառ դարձել, որ շենքի մուտքերը փակվեն: Այսինքն, խորհրդարանը շրջափակել է ինքն իրեն: