ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրել է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանին հոկտեմբերի 25-ից 27-ը գործուղել Բուդապեշտ։ Այդտեղ նա մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Հունգարիայի խորհրդարանի կողմից կազմակերպվող «Ժողովրդավարություն կերտող երիտասարդություն» համաժողովին։
Ղազարյանը մասնակցում է համաժողովին որպես ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ։
Գործուղման կազմակերպումը հանձնարարված է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին։




























