Այսօր ԱԺ ճեպազրույցներին մասնակցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նա պատասխանեց մի քանի հարցերի։ Լրագրողները Գորգիսյանին հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե գաղափար կա ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու։
«Ցանկացած գաղափար պետք է արվի հաշվարկների հիման վրա։ Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ ու հետո չանել։ Վարչապետը երբեք չի խորշել դրանից։ Նա հիմա խոստում է տալիս, որը հետո չի կարողանալու իրականացնել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում