«ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գնման հարցի քաղաքականացման պատճառով ժամանակ է կորցրել»․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը համավարակի ժամանակ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գնման հարցի քաղաքականացման պատճառով ժամանակ է կորցրել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխացնում է ria.ru-ն։

«Ցավոք, շատ երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրները, ժամանակ են կորցրել։ Որոշ երկրներ, օրինակ՝ Լատինական Ամերիկան, ժամանակ չի կորցրել, փոխարենը դրսևորել է ինքնուրույնություն և կամքի ուժ։ Սկսել են պատվաստանյութ գնել։ Ցավոք, Եվրամիությունն ինքն իրեն կրկին պատժում է։ Ճիշտ այնպես, ինչպես դա արեց Պրահան մեր դիվանագետների հարցում»,- ասել է Զախարովան RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կարող էր պատվաստումների և պատվաստանյութերի արտադրության առաջատարը դառնալ, բայց չի դառնա:

«Ինչո՞ւ։ Եվրոպացի պաշտոնյաները, դեմ գնալով իրենց սեփական երկրի շահերին, կապել են և՛ իրենց արդյունաբերողների, և՛ առևտրային ընկերությունների, և՛ ամենակարևորը՝ իրենց բնակչության ձեռքերը»,- հավելել է Զախարովան։




Լրահոս