ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե ոչ. այս է խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե ոչ. այս է խնդիրը: Այսօր շատերն են վերհիշել դեռ 2018թ–ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե  վարչապետը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Սակայն երեկ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնում, բայց մնալու է որպես պաշտոնակատար:

Բանն այն է, որ վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել, իսկ նրան պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը: Օրենսդրության մեջ չկա ուղղակի ձեւակերպում, որ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ. Կա ձեւակերպում, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից եւ նախարարներից: Կառավարության հրաժարականի ինստիտուտը եւս տարբեր է. կառավարության հրաժարականի հիմք կարող է լինել, եթե կառավարության ծրագիրը չի հաստատվում, կամ ԱԺ-ն անվստահություն է հայտնում բյուջեն չընդունելու միջոցով:

Տվյալ դեպքում վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել: Այսինքն այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել: Այսինքն կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց լիազորությունները բացառությամբ վարչապետի, որը հրաժարական է ներկայացրել: Վարչապետը կառավարության մյուս անդամներից ունի հստակ տարանջատված կարգավիճակ:

2018-ին էլ է Փաշինյանը շարունակել է պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ, երբ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար եղավ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք նաեւ, որ Սահմանադրության 158-րդ հոդվածում նշվում է, որ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս