ՀՀ պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 652 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 7 միլիարդ 286.9 միլիոն դոլարի փոխարեն։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։
Այսպիսով՝ այս տարվա 3-րդ ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ պետական պարտքն աճել է 1 միլիարդ 365 միլիոն դոլարով կամ 18․7 տոկոսով: Նկատենք, սակայն, որ նախորդ ամսվա համեմատ՝ ՀՀ պետական պարտքը փոքր-ինչ նվազել է:
Այս տարվա փետրվարին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 723.4 միլիոն դրամ։ Մարտին այն նվազել է 71․4 միլիոն դոլարով։