Ապրիլի 30-ին Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Աստրախան-Ստավրոպոլ մայրուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել են Վոլգոգրադի մարզի 18 բնակիչներ,որոնք երեխաներ են։ Նրանցից 5-ը տեղում մահացել են, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Միկրոավտոբուսի 18 ուղևորները Վոլգոգրադի թիվ 2 մարզական դպրոցի աղջիկների թիմի բասկետբոլիստուհիներն էին :
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը ցավակցություն է հայտնել ավտովթարից զոհված մանկահասակ բասկետբոլիստների ընտանիքներին: