Աթենքում, AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստումից 14 ժամ անց, կին է մահացել, հայտնում է Politispress֊ը:Մահացածի հարազատների խոսքով՝ կինը առողջական խնդիրներ չի ունեցել: Նրա ամուսինը ասել է, որ իր կինը պատվաստումից ժամեր անց սկսել է ջերմել, իսկ գիշերը նա մահացել է:
Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ կինը սրտի կաթված է ստացել, բայց մահվան ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ: Հայտնի է, որ սա Հունաստանում AstraZeneca֊ով պատվաստումից հետո մահվան առաջին դեպքը չէ։ Սակայն մահվան դեպքերի և պատվաստանյութի կապը դեռևս հաստատված չէ։