Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել են կասկածելի շարժ։ Փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 198.57, 2.24, 1.06, 2.81 եւ 4.68 գրամ քաշերով կանաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաեւ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված 0.88 գրամ քաշով, հերոինի նմանվող սպիտակ փոշենման զանգված։ Հայտնաբերվել են նաեւ 1 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 ականջակալ եւ 1 USB լար։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը:
Գեղեցիկ Գրիգորյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է`
կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,
զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:
Ալիս Կարախանյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
- ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,
- ամուսնության բացակայության մասին տեղեկանք օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
- նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական եւ այլն),
- անձնագրի պատճենը՝ Հայաստանի Հանրապետության նոտարական թարգմանությամբ հաստատված:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությունը տրվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիսը, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով: