ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ հանգիստ, երբ ուզում են. Կոտայքի մարզի դատարանի նախագահը՝ ԱԱԾ այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայությունում այժմ դատավորների հայտնի ցուցակ է առկա եւ չի բացառվում, որ առաջիկայում դատավորներ հայտնվեն կառույցի տեսադաշտում:  Մասնավորապես, դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել եւ նրա մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին:

ArmLur.am-ը այսօր Կոտայքի մարզի դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանից հետաքրքրվել է՝ արդյոք մտավախություն չունի ԱԱԾ ցուցակում հայտնվելու առումով: Վերջինս նշեց, թե ԱԱԾ-ն ցանկացած պահի կարող է իրեն հյուր գալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս