![](https://armlur.am/wp-content/uploads/2021/05/182879987_802202073762398_4140058174982249600_n.jpg)
Հանրապետության նախագահի նստավայրում, ավանդույթի համաձայն, հյուրընկալվել է աշակերտների հերթական խումբը: Այս անգամ երեխաներ են ժամանել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս և Վարդենիկ համայնքներից:
Նրանք ծանոթացել են նախագահական նստավայրի վարչական շենքի պատմությանը, աշխատանքային հնարավորություններին, արարողակարգային հանդիպումների համար նախատեսված դահլիճներին, ինչպես նաև նախագահական ինստիտուտի գործառույթներին: