ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ողջ հանրապետությունը ասֆալտապատած» իշխանությունը Երևանում շարունակում է «կարկատել» ճանապարհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ճանապարհների ոչ սարքին վիճակը խիստ զայրացնում է վարորդներին. մեր հանրապետության ճանապարհների մեծ մասը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները վնասվում են: Դրանք ոչ միայն անհարմարություններ են առաջացնում մեր քաղաքացիների համար, այլեւ՝ մեծ հարված են հասցնում վարորդների գրպաններին: Այս անլուծելի թվացող խնդիրը՝ ճանապարհների անբարեկարգությունը, թվում էր՝ հետհեղափոխական Հայաստանում լուծում է ստանում: Ավելին գործող կառավարությունն ամեն պատեհ ու անպատեհ առիթի Հայաստանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները համարում է մեծ ձեռքբերում:

Բայց որակի մասին կարծես թե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը լռում է: Ճիշտ է, գործող իշխանությունը հանրապետությունում լայն թափով սկսեց ասֆալտապատել ճանապարհները, բայց միեւնույն է՝ ավտոճանապարհների ասֆալտն ընդամենը մեկ սեզոն է դիմանում: Երբեմն էլ՝ օրեր: Օրինակ՝ Երեւան-Էջմիածին միջպետական ճանապարհի մեծ հատվածը դեռ 20 օր առաջ հիմնանորոգվեց, բայց այսօր այդտեղ արդեն հասցրել է փոս առաջանալ:

Ինչպես հայտնի է՝ կառավարությունը յուրաքանչյուր տարի ավտոճանապարհներն ասֆալտապատելու համար միլիարդներ է ծախսում, բայց կարճ ժամանակ անց այն կրկին նորոգման կարիք է ունենում: Բայց ամենից շատ վարորդներին զայրացնում է փողոցների կարկատաններն ու բարակ, լղոզած ասֆալտը, որը մի քանի կաթիլ անձրեւից հետո անմիջապես քայքայվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս. Հ.




Լրահոս