Տեսել եմ, թե ինչպես են 30-40 զինված ադրբեջանցի մեր սահմաններն անցնում. ինչ է պատմում Կութի բնակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ ArmLur.am-ին հանջողվել է զրուցել Կութ գյուղի բնակչի հետ, ով միակ ականատեսն է եղել, երբ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սահմաններից ներս:

«Տեսել եմ, թե ինչպես են 30-40 հոգի ադրբեջանցի, զինված, ոտքով մեր սահմաններն անցնում: Իրենք տեսան, որ ես չեմ վախենում, գնացի իրենց մոտ, ասեցի ինչի եք եկել, ասեցին, որ մեզ հրաման են տվել, որ գանք այստեղ կանգնենք, սա մեր հողն է: Ես էլ պատասխանեցի, որ  սա ձեր հողը չէ, սա մեր հողն է, իսկ իրենք էլ ասեցին մենակ մեր վերադասը կարող է ասել հետ գնանք»,-պատմում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք իր վրա ճնշում գործադրել են, մեր զրուցակիցը նշեց, որ իր վրա ճնշում չեն գործադրել. «Ինձ վրա ոչ մի ճնշում չեն գործադրել, գնացի զանգեցի համապատասխան մարմիններին, գյուղապետին, որ թշնամին եկել կանգնել է: Թշնամին ընդամենը պալատկեք է խփել էդ բարձունքի վրա ու կանգնել է: Հայկական կողմից արդեն իրանցից մի քանի անգամ շատ ուժեղ մեծ թվով մարդիկ կան, ոչ մի բանակցություն չկա, իրենք ասում են, որ մեզ պետք է մեր հրամանատարն ասի, որ հեռանանք, ոնց ասել են գանք ստեղ, այդպես էլ ասեն գնանք ստեղից: Մենք ընդամենը հրաման կատարող ենք»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս