Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ​​ծրագրի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով պետական ​​ծրագրերի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից մեկը,
շարունակում է իր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության
նախաձեռնություններում, այդ թվում` գյուղատնտեսության աջակցության ոլորտում:

Շարունակելով գյուղատնտեսության ոլորտին սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում միկրովարկերի
տրամադրման միջոցառումները` ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Էքսպրես գյուղատնտեսական
վարկավորում» ակցիան, որի հիմնական նպատակը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով
գյուղատնտեսության զարգացման օժանդակումն է և տնտեսվարողների հնարավորությունների ընդլայնումը:

Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև ընթացիկ ծախսերի իրականացման նպատակով:

Ակցիայի գործողության ընթացքում՝ ամիսը մեկ անգամ, Բանկը կընտրի ակցիայի հնարավոր մասնակիցներին, ովքեր
նախկինում օգտվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական նշանակության որևէ
պրոդուկտից և/կամ ունեն գործող գյուղատնտեսական վարկ և չեն ունեցել վճարումների էական ուշացումներ: Այս
հաճախորդները հնարավորություն կստանան գյուղատնտեսական վարկ ստանալ առանց գործունեության ֆինանսական վերլուծության և ժամանակի հավելյալ կորստի: Հաճախորդները, ովքեր չեն ընդգրկվել մասնակիցների ցանկում, կարող են օգտվել միկրովարկից՝ ֆինանսական վերլուծության անցկացմամբ:

Գյուղատնտեսական վարկերը վարկառուներին հասանելի են տարեկան 12,28% տոկոսադրույքով (փաստացի
տոկոսադրույքը՝ 13%), 6 ամսից մինչև 2 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 300 հազարից մինչև 1 մլն
ՀՀ դրամ: Վարկի մարումը կատարվում է անուիտետային վճարումներով, այդ թվում, առաջին 6 ամիսների ընթացքում
կատարվում են միայն տոկոսագումարի վճարումներ: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չեն
կիրառվում:

Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի,
ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ և զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը՝ ֆիզիկական և
իրավաբանական անձանց առաջարկելով գյուղատնտեսական վարկերի տրամադրման շահավետ պայմաններ:
Հաճախորդները կարող են օգտվել գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներից՝ կարկտապաշտպան

ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ և հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների և այծերի
բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման և ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով:
Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի
պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits-view/gyowghatntesakan-
varkeri-sowbsidavorman-tsragrer, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝
87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս