ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարբեր վայրերում կանեփի 250 ավելի թուփ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էջմիածնի Եսայան փողոցի տներից մեկում հայտնաբերել են կանեփի 21 թուփ։ Ըստ տան 27-ամյա բնակչի՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու խնամել՝ թմրանյութ պատրաստելու նպատակով։

Մայիսի 20-ին բաժնի քրեական հետախույզներն էին օպերատիվ տվյալներ ստացել, որ Գեղակերտ գյուղի մի բնակիչ կանեփ է աճեցնում։ 60-ամյա տղամարդու հողամասում և ջերմոցում հայտնաբերվեց կանեփի 237 թուփ։ Տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր ցանել ու մշակել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս