Պաշտպանության նախարարությունում առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, պաշտպանության նախարարությունում այս օրերին լուրջ խոսակցություններ են այն մասին, որ պաշտոնից կազատվեն նաեւ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ մայոր Իշխան Մաթեոսյանը:
Ասել է, թե ՊՆ-ում նոր նշանակումներին զուգահեռ որոշ վարչության պետերի ազատման հարցն է ակտիվ քնարկվում:
Ինչպես հայտնի է ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։
Ի դեպ Ասրյանին տարիներ առաջ հեռացրել էին 5-րդ պաշտպնական շրջանի հրամանատարի պաշտոնից` վատ կառավարման համար, սակայն ՊՆ-ում նրան համարում են գրագետ սպա: Ավելին, ըստ լուրերի, նրան լռեցրեցին պաշտոն տալով: Բանն այն է, որ ՊՆ գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը, ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ, եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, իսկ հիմա նոր պաշտոն ստացավ, ուստի վարչապետի հրաժարականի պահանջ էլ մնաց սարերի հետեւում:
Քնար Մանուկյան