Սահմանազատման համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե զորքեր հավաքելով. Լիտվայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շաբաթներին տիրող իրավիճակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Լիտվայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հայտարարության մեջ ասված է.

«Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը: Սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին զորքեր հավաքելով: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին: Կարծում ենք, որ դեէսկալացիային ուղղված քայլերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը»:




Լրահոս