ԱՊՀ երկրների վարչապետները հաստատել են համատեղ գործողությունների պլանը՝ համաճարակների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաեւ մի շարք ռազմավարական փաստաթղթեր են ընդունել:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ռուսաստանի վարչապետը երկօրյա այցով ժամանել էր Մինսկ, իսկ մայիսի 28-ին մասնակցել էր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հանդիպումից հետո վարակների դեմ պայքարի համատեղ գործողությունների պլան էր ընդունվել:
Բացի այդ, համաձայնագրեր են ստորագրվել տարածքների սանիտարական պաշտպանության եւ բնակչության զբաղվածության ոլորտում համագործակցության մասին: