Այնթապ գյուղում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28-ին շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցում դանակահարություն է եղել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Դանակահարված պատանին տեղափոխվել էր հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Դանակահարություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված 17-ամյա պատանին խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հասակակից համագյուղացու հետ, որի ընթացքում էլ դանակահարել է նրան:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում է նյութեր:




Լրահոս