ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միքայել Պողոսյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը. ինչ է երազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը նշում է ծննդյան 67-ամյակը: Տարեդարձի և այլ հետաքրքիր մանրամասների շուրջ  ArmLur.am-ը զրուցել է հոբելյարի հետ:

Նշենք, որ 2002 թվականին Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում Միքայել Պողոսյանը ճանաչվել է լավագույն դերասան, 2004 թվականին արժանացել է Armenian Music Awards-ի մրցանակին՝ լավագույն սկավառակի համար, 2005 թվականին՝ Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ)՝ երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, 2012 թվականին որպես լավագույն դերասան («Երևան ջան»)՝ «Հայակ» մրցանակի։

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2009), Թեքեյան մշակութային միության մրցանակով՝ լավագույն երգիծական դերակատարումների համար (2011)։ «Եթե բոլորը…» ֆիլմին շնորհվել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակը (2012)։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարման համար Պողոսյանն արժանացել է նաև Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին (2012)։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս