Երրորդ երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում ստանալ COVID վկայական, համապատասխան մեխանիզմն արդեն մշակվում է, հայտարարել է իրավական հարցերի եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:
«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, եթե նրանք ժամանում են ԵՄ պատվաստումը հաստատող փաստաթղթով , նրանք կարող են նաև ձեռք բերել ԵՄ COVID վկայական միության տարածքում ճանապարհորդելու համար: Նման մեխանիզմ է պատրաստվում», – ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Ռայնդերսը շեշտել է , որ դա հնարավոր կլինի միայն արտաքին սահմանների բացումից հետո, մինչդեռ խոսքը միայն Եվրամիության ներքին տուրիզմի մասին է:
«Մենք աշխատում ենք նաև արտասահմանյան երկրների հետ վկայագրերի ճանաչման ուղղությամբ, այդ թվում ՝ բազմակողմ ձևաչափերով», – հավելել է եվրահանձնակատարը: