ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը 1 մլն 80 հազար դրամ արժեքով 3 միավոր ազդանշանային համակարգ կնվիրի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը։ Տեղեկացնենք, որ ազդանշանային ևս մեկ համակարգ՝ 360 հազար դրամ արժեքով, ոստիկանությունը կնվիրի Հայաստանում ՌԴ դեսպանատանը:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ այդ ազդանշանային համակարգերն օգտագործվելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ծառայողական կարիքների համար, մասնավորապես՝ Գորիս-Դավիթ-Բեկ եւ Սյունիք-Ճակատեն ճանապարհների անվտանգության ապահովման եւ սահմանամերձ տարածքներ այցելությունների նպատակով:
Ս.Հ.