Ժողովուրդ. ՀՀԿ կանայք արշավ են սկսել Հրանուշ Հակոբյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հեռանալուց

հետո որոշ  կին ՀՀԿ-ականներ արշավ են սկսել

նրա խնամի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դեմ: ”Ժողովուրդ”-ի

տեղեկություններով` Հակոբյանի դեմ ելածների թվում են նաեւ կին պատգամավորներ, իսկ ”շարժման” նախաձեռնողը ՀՀԿ կանանց խորհրդից Նարինե անունով մեկն է, ով ամենուր հայտարարում

է, որ Հրանուշ Հակոբյանը տապալում է սփյուռքի հետ աշխատանքները, որ դրսից անվերջ զանգում

են եւ ասում` էս ում եք ուղարկում: Նշենք, որ զուգահեռաբար Հ.Հակոբյանի դեմ արշավի

ջրաղացին ջուր են լցնում նաեւ դաշնակցականները` Սերժ Սարգսյանի ”ականջին

կաթեցնելով”, որ տապալվում են սփյուռքի հետ տարվող աշխատանքները:

Նույնիսկ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հակահակոբյանական հայտարարությամբ

հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Իհարկե, ՀՅԴ-ի պահվածքը հասկանալի է, քանի

որ նրանք մշտապես ձգտում են լինել սփյուռքի հետ կապող միակ օղակը:




Լրահոս