Ժողովուրդ. ՀՀԿ ցուցակը կարող է գլխավորել Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի բացառում,

որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորի ոչ թե Տիգրան Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը,

այլ անձամբ Սերժ Սարգսյանը: ”Առայժմ խնդիրը հետեւյալն

է` մեզանում ցուցակի որեւէ խնդիր չի քննարկվում: Բայց ես բնական եմ համարում ու կարծում

եմ` այդպես կլինի, որ ՀՀԿ նախագահը` Սերժ Սարգսյանն ինքը, գլխավորի ՀՀԿ ցուցակը”,-ասաց

նա մեզ հետ զրույցում: Թեեւ ով էլ գլխավորի ցուցակը, մեծ հաշվով միեւնույն է, քանի

որ բոլոր թեկնածուների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը նույնն է:




Լրահոս