Ուշագրավ դեպք Լուսագյուղում. ատրճանակը պահել է գյուղապետի գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2020 թվականի օգոստոսի 25-ին ժամը 12:00-ի սահմաններում Լուսագյուղ համայնքի ղեկավար Ս․Կարապետյանը և համայնքապետի տեղակալ Ա․Սիմոնյանը գնացել են գյուղի միջնակարգ դպրոցի առջևի հատվածում գտնվող հուշարձանի հարևանությամբ տեղադրված նստարանը վերանորոգելու, երբ նույն պահին նրանց է մոտեցել համագյուղացի Արամ Հարությունյանը՝ պահանջելով Ս․Կարապետյանին միասին գնալ գյուղապետարան իր կողմից գրված դիմումը ընդունելու և հրաժարական տալու, իսկ Ս․Կարապետյանը առաջարկել է սահմանված կարգի համաձայն դիմումը հանձնել համայնքապետարանի քարտուղարություն, որից հետո Ա․Հարությունյանը իր կողմից ապօրինի ձեռք բերված և իր մոտ ապօրինի կերպով պահվող «F1» տեսակի մարտական ձեռքի բեկորային նռնակը ցուցադրելով և «Վալտեր» տեսակի գազային ատրճանակը Ս․Կարապետյանի գլխի ձախ հատվածին պահելով՝ վերջինիս կամքին հակառակ, նրա դիմադրությունը ճնշելով, կյանքի համար բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով բացահայտ առևանգել է նրան՝ պահանջելով միասին գնացել են գյուղապետարան՝ հրաժարականի վերաբերյալ դիմում ներկայացնելու նպատակով, հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել նրան:

Ճանապարհին Ս․Կարապետյանը մտել է նույն գյուղի բնակչուհի Կարինե Կարապետյանին պատկանող մթերային խանութ, նրա հետևից նույն խանութ է մուտք գործել Ա․Հարությունյանը: Հարմար պահը օգտագործելով՝ Ս․Կարապետյանը հրել է Ա.Հարությունյանին, Կ․Կարապետյանի հետ միասին խանութի հետնամասից դիմել են փախուստի: Արամ Հարությունյանը, ոտքով հարվածելով դռանը, համոզվելով, որ չի կարողանում խանութի հետնամասի դուռը բացել, առջևի մուտքով դիմել է փախուստի, ինչի ադյունքում նույն օրը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար: Ի դեպ, Լուսագյուղում տարածված լուրերի համաձայն՝  Հարությունյանը մշտապես ցանկացել է գյուղապետ դառնալ, բայց նրան չի հաջողվել, ուստի ընտրված գյուղապետից ցանկացել է հաշվեհարդար տեսնել:




Լրահոս