Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 737 մահվան դեպք, ինչը համաճարակի սկզբից ի վեր առավելագույն ցուցանիշն է, հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբը:
Դա 12,69% ով ավելի է, քան նախորդ օրը գրանցված մահվան դեպքերը (654):
Համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 658 672-ի:
Հիվանդության բռնկման ֆոնին երկրի ավելի քան 20 մարզեր քաղաքացիների որոշակի կատեգորիաների համար սահմանել են պարտադիր պատվաստումներ COVID-19-ի դեմ: