Բերման է ենթարկվել Արարատ քաղաքի Սուրենավան գյուղի Մշակույթի տան տնօրեն Արտավազդ Կարապետյանը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները տեղեկություններ են սստացել եւ Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արտավազդ Կարապետյանին եւ նրա մեքենայում գտնվող ուղևորներ Արշակ Մարտիրոսյանին ու Աշոտ Խաչիկյանին: Վերջիններիս տարել են ոստիկանության բաժին, որտեղ սկսել են խուզարկել, ինչի արդյունքում Ա.Կարապետյանի անձնական խուզարկությամբ ջինսե տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել մոտ 1.1 գրամ կշռով կանաչ գույնի չորացված և մանրացված վիճակում «Մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Մշակույթի տան տնօրենը իրավապահներին ասել է՝ նշվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, ու այն ձեռք է բերել Սուրենավան գյուղի դաշտերից: Մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
Քնար Մանուկյան