ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկիններին քննադատած իշխանությունները փակում են մի շարք տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թափանցիկության եւ բաց աշխատանքի մասին խոսող իշխանությունները թավշյա հեղափոխությունից երեք տարի հետո որոշել են անել այնպիսի քայլեր, որոնց համար տարիներ առաջ մեղադրում էին նախկին իշխանություններին: Խոսքը  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկած նոր նախագծի մասին է, ըստ որի  անձնական եւ պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում առաջարկվում է արգելափակել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am եւ govtravel.am կայքում ներկայացված զգայուն եւ ռիսկային տեղեկությունը, եւ հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական եւ պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում:

Եվ այժմ այս առաջարկին կողմ հանդես եկողներն ամենեւին չեն հիշում, թե ինչ աղմուկ բարձրացավ 2014 թվականին, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն առաջարկեց ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը համարել որպես պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների ցանկում: Այդ ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ եւ այդ իշխանություններին մեղադրեցին ծախսեր թաքցնելու մեջ, հիմա էլ այս իշխանություններն են փորձում գաղտնիի անվան տակ փակել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս