Ուկրաինացի եռամարտուհի Յուլիա Ելիստրատովան Տոկիո-2020-ում որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար: Յուլիան հունիսի 5-ին էր թեստ հանձնել, և հիմա պատասխանը դրական է:
Ուկրաինուհին պետք է ելույթ ունենար ՕԽ-ում այսօր՝ հուլիսի 27-ին, սակայն նրա մասնակցությունը ժամանակավորապես կասեցվել է, քանի որ մարզուհին B նմուշը պահանջելու, ինչպես նաև որոշումը Մարզական վճռաբեկ դատարանում(CAS) բողոքարկելու իրավունք ունի:
Նշենք, որ սա ՏՈԿԻՈ 2020-ում արգելված խթանիչների օգտագործման առաջին փաստագրված դեպքն է:
Ի դեպ՝ Յուլիա Ելիստրատովան մինչև այս մասնակցել է 3 Օլիմպիական խաղի: