ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը, հղում անելով երեք տարբեր աղբյուրների, արդեն տեղեկացրել էր, որ  «Հայաստանի էլցանցեր»-ի հարյուր տոկոսի բաժնետեր ռուսական «Ինտերո ՌԱՈ հոլդինգ»-ը մտադիր էր բաժնետոմսերի քսան տոկոսը վաճառել ֆրանսիացիներին: Սակայն սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ գործարքը չի կայացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված օրը կողմերը ներկայացել են գործարքը կնքելու, սակայն ռուսներն անսպասելի հրաժարվել են վաճառքից` տեղեկանալով, որ ֆրանսիացիների հետեւում հայ օլիգարխներ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ կան կանգնած: Հիշեցնենք, որ ՀՀ-ում էներգետիկ ներդրումներից ռուսական կողմի դժգոհությունների մասին նշել էր նաեւ «Ռեգնում»-ը` տեղեկացնելով էներեգետիկ նոր բարեփոխումների ծրագրի մասին: Տեսնենք, թե բարեփոխումները դեպի որ երկիր կտանեն Հայաստանի էներգահամակարգը:




Լրահոս