Այսօր քննչական կոմիտեն հայտնել էր, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է Սյունիքի զորամասերից մեկում երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեն պարզվել է դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Արդյունքում դիրքի ավագը ձերբակալվել է ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով: Ավելին նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ դիրքի ավագին կալանավորելու համար, ինչը բավարարվել է։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Սյունիքի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայողների սպանության պատճառը:
Մեզ հասած լուրերի համաձայն, երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբկալված ժամկետային զինծատայող Ա.Հ-ն, նախնական տեղեկություններով, իրավապահներին հայտնել էր, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել, ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են: Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը կպնելու դեպքից տեղյակ են եղել դոմիկում գտնվող երեք ժամկետային զինծառայողները: Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է դոմիկ, որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությանը կպել է, սակայն նա այնտեղ չի եղել ու սպանել է այդ երեք զինվորին ու դուրս եկել դոմիկից ասելով,
թե դիվերսիա է եղել: ArmLur.am-ը քրեական գործի որոշակի հանգամանքներից ելնելով՝ այլ մամրամասներ չի կարող հայտնել հաշվի առնելով սպանության պատճառի որոշակի նուրբ հանգամանքներ:
Հիշեցնենք, օգոստոսի 19-ին 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քնար Մանուկյան