ՊԵԿ նախագահը Ռաֆիկ Մաշադյանին պարգևատրել է ոսկե մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը օգոստոսի 25-ին հրաժեշտ են տվել ՀՀ ՊԵԿ նախագահի նախկին առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ-ից, կոմիտեի ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանին:

ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել համակարգի բարեփոխման և զարգացման գործում Ռաֆիկ Մաշադյանի ներդրած ավանդը և ձեռքբերումները:

Ռուստամ Բադասյանը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով: Ռաֆիկ Մաշադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին երկար տարիների համատեղ աշխատանքի և ձեռքբերումների համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ և արգասաբեր գործունեություն:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանին նշանակման առթիվ և մաղթել նորանոր ձեռբերումներ պատասխանատու պաշտոնում:




Լրահոս