ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գողերի»-ի, «օբշյակներ»-ի դեմ պայքարը՝ միֆ. ով է իշխանությունների մտերիմ քրեական հեղինակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 2020 թվականին  փետրվարի 18-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանրությանն առավել մատչելի կերպով ներկայացնելու համար հստակեցրել էր, որ օրենքը «օրենքով գողերի», «սխոդկաների», «օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության։

Վարչապետի բնորոշմամբ` այս ենթամշակույթը կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու։ Ու մինչ  իշխանությունները պատերազմ են հայտարարում քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող անձանց դեմ եւ դեռ ավելին ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն էլ իրր հերթին վստահեցնում էր, թե «Քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող անձանց դեմ պայքարելու համար իրենք ունեն մշակած ռազմավարություն` բավական համբերատար, հերթական քայլերով պայքարելու են նրանց դեմ», իրականությունը միանգամայն այլ է:

Դատելով իրավիճակից իշխանությունների պայքարը քրեական հեղինակությունների դեմ միֆ է կամ նրանք ունեն իրենց սիրելի հեղինակությունները եւ գործող իշխանությունը քրեական հեղինակությանը շնորհակալագիր է հանձնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագիր է տալիս քրեական հեղինակություն «Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովին, որն իր ընկերների հետ վերանորոգել է դպրոցներից մեկը։

Ստացվում է, որ իշխանությունները աչք են փակում այն քրեական հեղինակությունների արարքների վրա, ումից օգուտ ունեն: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ ինչու  օրինակ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մերժեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի քրիստոնեական համալիր-զբոսայգու նախագծին, թե իշխանություններրը եւս ունեն իրենց սիրելի հեղինակությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս