Վթարի պատճառով 8,5 ժամ ջուր չի լինելու Բերդ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ի ժամը 09.30-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Մաշտոցի, Խորենացի, Եղիշեի, Շիրազի, Ա.Իսահակյան և Սայաթ-Նովայի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս