ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակում չծառայած քաղաքապետի թեկնածուն. ինչպես առողջապահության ոլորտից հայտնվեց Շիրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ իշխանությունը երկարատեւ փնտրտուքից հետո վերջապես գտել է թեկնածուին, որը Գյումրիում առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: ՔՊ-ականների ընտրությունը, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի վրա է կանգ առել:

Գրել էինք՝ Հարությունյանի թեկնածությունն առաջադրելը պայմանավորված է սոսկ նրանով, որ իշխանությունը հավանական մյուս բոլոր թեկնածուների հետ ընդհանուր հայտարարի չի եկել: Գործող մարզպետն էլ պնդել է՝ կհամաձայնի առաջադրվել միայն այն պայմանով, որ եթե հանկարծ ընտրություններում ՔՊ-ն չհաղթի, ինքը պահպանի մարզպետի իր պորտֆելը:

Իսկ ով է Հովհաննես Հարությունյանը եւ ինչպես է հայտնվել մարզպետի պաշտոնում: Նախ պաշտոնական կենսագրության համաձայն, Հովհաննես Հարությունյանը չի ծառայել բանակում, զինապարտ է: Մինչ մարզպետի պաշտոնում նշանակվելն ավելի շատ առողջապահական ոլորտում  էր գործունեություն ծավալում: 2019 թ․ – փետրվարից զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը,
2019 թ․- ապրիլից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա վերջին պաշտոնից հեռացել է նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Թե ինչու է Հարությունյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից, մամուլում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում, այդ թվում՝ իբր այն կապված է նրա հորն առնչվող քրեական գործի հետ։ Հարությունյանի հայրը Մայիսյանում 88-ի երկրաշարժից հետո կառուցված Հայ Ամերիկյան տնաշինական գործարանի տնօրենն է, և քրեական գործը հենց այդ կառույցում տեղի ունեցած չարաշահումներին է վերաբերում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս