Ա. Կարապետյան. Լեվոն Տեր-Պետրոսյան չի առաջնորդվում ընտրազանգվածներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հանդիպման ժամանակ Նոր ժամնակների ղեկավարը նաեւ անդրադառձավ ՀԱԿ-ի վերջին   գործողութ  յուններին`ասելով , որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսության արդյունքում ոչինչ չունեցանք: “Երկխոսությունը ոչիիչ չի տա, ու բոլոր խնդիրները, որ մնացել են Հայաստանի առաջ, մնացել են: Ցավոք, տնտեսական վիճակն աշխարհում ու Հայաստանում վատացել է”,- ասաց Ա. Կարապետյանը:Ըստ նրա`Հայաստանում կոմունիստական միջոցներով` պրոպագանդայով ու ագիտացիայով ոչինչ չի փոխվի` հնարավոր չէ ասել` գնաճ կանգնի՛ր՝ այն կանգնի, գներ մի՛ բարձրացեք` չեն բարձրանաԻնչ վերաբերում է ՀԱԿ վերջին ակցիաներին, նա ասաց, որ տպավորությունն այնպիսին է, որ ՀԱԿ-ը քայլ արեց` իր քայլերի տրամաբանության մեջ: “Կարծում եմ, որ հիմա երեւի թե եկել է ժամանակը, որ նրանք ընտրեն`կա՛մ մոնղոլ-թաթարներ-տականքներին, կա՜մ որոշեն շարունակել բանակցել իշխանությունների հետ”,- հավելեց նա` նշելով, որ որպես քաղաքացի մասնակցել է հանրահավաքներին ու կմասնակցի`շեշտելով , որ  Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջնորդվում ընտրազանգվածներով: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, ըստ Ա.Կարապետյանի`”ժողովուրդը սպասելիքներ, որ ընտրություններիով ինչ-որ բան կփոխվի, չունի, քանի որ կարծես ապատիայի մեջ է”:




Լրահոս