![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/13//11344.jpg)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը առաջարկում է փոխել գահի ժառանգման կանոնները, այդ թվում` վերացնել բրիտանական միապետերի եւ կաթոլիկների միջեւ ամուսնության արգելքը եւ հավասարեցնել ժառանգության իրավունքը միապետերի դստրերի և որդիների միջև,- հայտնում է Correspondent-ը:Նա նաեւ առաջարկել է վերացնել միապետերի եւ կաթոլիկերի միջեւ ամուսնության արգելքը, չնայած թագուհուն կամ թագավորին արգելված կլինի կաթոլիկ հավատք դավանել:Փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ կլինի Ազգերի համագործակցության 15 անդամ-երկրների համաձայնությունը, որի ղեկավարն է համարվում բրիտանական միապետը: Բուքինգհեմյան պալատը այս հարցի քննարկմանը չի մասնակցի: