Armlur.am -ին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են ,որ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի աշխատանքային նիստը, որը վարում էր համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Քննարկումներին մասնակցում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության պատասխանատուները: Նիստում քննարկվեց նոյեմբերի 1-3-ը Հայաստանում տեղի ունենալիք Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգը, որը ներառում է Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը, քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները Հայաստանում, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմամբ ձեռնարկատիրական եւ ներդրումային միջավայրի բարելավումը Հայաստանում, ԼՂ-ի հակամարտության խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի աջակցությունը տարածաշրջանային համագործակցությանը եւ նրա մասնակցությունը Արեւելյան համագործակցության բազմակողմանի ուղղվածություններին հարցերը: Հանձնաժողովի անդամները եւ կառավարության ներկայացուցիչները ներկայացրին իրենց առաջարկներն ու դիտողությունները վերոնշյալ խնդիրների առնչությամբ: Օրակարգային հարցերի վերաբերյալ հանձնաժողովի 12-րդ նիստում հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար նշանակվեցին զեկուցողներ:
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ