![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/241984076_425473695760083_623854789735079741_n.jpg)
ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։
Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։
Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։
Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։
Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։