ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորապսակներ էինք, հասցրինք միասին ապրել ընդամենը 8 ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորապսակներ էինք, ընդամենը հասցրինք միասին ապրել 8 ամիս»: Արցունքն աչքերին ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասում է Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոս Արա Գրիգորյանի կինը:

Արա Գրիգորյանը, գիտակցելով, որ հնարավոր է ետ չվերադառնա, առանց մեկ վայրկյան վարանելու գնում է վիրավոր ընկերներին դիրքերից դուրս բերելու: Հերոսի հետ վերջին անգամ կինը՝ Վարսենիկը, զրուցել է հոկտեմբերի 14-ին, իսկ մահվան մասին պաշտոնական հայտնել են դեկտեմերի 9-ին:

Արա Գրիգորյանը հավատարիմ մնալով իր զինվորական երդմանը` մինչեւ վերջին շունչը մնացել է իր զինվորների կողքին եւ ամեն գնով դուրս է բերել վիրավոր եղբայրներին թշնամու արկերի տակից եւ անմահացել է Կարմիր Շուկայում՝ հոկտեմբերի 26-ին: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, նրանց ճանապարհն անբիծ է եւ անեղծ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս