Սյունիքի մարզի Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առաջատարը գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանն է՝ Առուշանյան դաշինքով: Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ պարտվեց այս ընտրություններում: Այս պատկերը հետաքրքիր է նաեւ նրանով, որ ընդամենը ամիսներ առաջ՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գորիսում հաղթանակ էր տարել հենց իշխող ուժը, այլ ոչ թե Առուշ Առուշանյանը, որն այն ժամանակ Հայաստան դաշինքի անդամ էր:
Խոսենք փաստերով. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 34 ընտրատարածքի 1-18 ընտրատեղամասերում, որն ընդգրկում է հենց Գորիս համայնքը, իշխող ՔՊ-ն ստացել էր 7079 ձայն, իսկ Հայաստան դաշինքը՝ 3182 ձայն: Իսկ ահա երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Առուշ Առուշանյանը ստացել է 6269 ձայն, իսկ ՔՊ թեկնածուն 3568 ձայն:
Այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՔՊ-ի ձայները Գորիսում նվազել են:
Մանրամասները՝ տեսանյութում