Խախտումները չարձանագրելու համար անսթափ վարորդը պարեկային ոստիկաններին փող է առաջարկել ու բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։

Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր։ Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։




Լրահոս